Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

QR ծածկագրերը չեղյալ են համարվել

03.03.2022



Այսօրվանից՝ մարտի 3֊ից, Մոսկվայում չեղյալ են համարվել QR ծածկագրերը։ Դրանց հետ մեկտեղ զրոյացվել են բոլոր տեսակի սահմանափակումները թատրոններ, թանգարաններ, համերգային ու մարզական տարածքներ այցելությունները։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Մոսկվայի քաղաքապետարանը կարանտինային ռեժիմում այսպիսի մեղմացումները բացատրել է համաճարակաբանական վիճակի կայունությամբ և հիվանդացության թվային ցուցանիշների նվազմամբ։

Իսկ քրոնիկ հիվանդություն ունեցող 60 տարեկանից բարձր քաղաքացիներին այսուհետ պարտադիր տնային ռեժիմի փոխարեն հորդորվում է մնալ տանը։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 112 անգամ