Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Dance Open֊ը հայտարարել է վաճառված տոմսերը ետ ընդունելու որոշման մասին

03.03.2022


Սանկտ֊Պետերբուրգում ընթացող Dance Open խորեոգրաֆիայի փառատոնին մասնակցելու իրենց նախնական համաձայնությունը չեղյալ են համարել բելգիական Peeping Tom պարային , Մոնտե Կառլոյի և Գերմանիայի Համբուրգ քաղաքի բալետի խմբերը։ Այդ մասին տեղեկացնում է«taglue.am»֊ը՝ հղում անելով «danceopen.com»֊ին։

Dance Open փառատոնը իր պաշտոնական կայքում հրապարակել է հանդիսատեսներին ուղղված դիմում, որտեղ մասնավորապես նշել է, որ իրենք ստիպված են տեղեկացնել փառատոնի ծրագրում տեղ գտած փոփոխությունների և վաճառված տոմսերը ետ ընդունելու մասին։

«Արվեստը մեծ ռեսուրս է»,֊ նշված է փառատոնի հայտարարության մեջ և ընդգծված, որ ծանր, ճգնաժամային ժամանակներում այն միշտ օգնել է առաջ գնալու ուժ հաղորդելու համար և չի թույլատրել կորցնել մարդկայնությունը։

Նկատի ունենալով արվեստի բարձր առաքելությունը փառատոնի կազմակերպիչներն, այնուամենայնիվ որոշել են չհրաժարվել նախօրոք ծրագրված Dance Open փառատոնի աստղերի գալա համերգից, որը կկայանա ապրիլի 15֊ին, Ալեքսանդրինյան թատրոնում՝ Ռուսաստանի մի շարք հայտնի պարային խմբերի մասնակցությամբ։




Լուսանկարն՝ ըստ «oteatre.info»֊ի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 73 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401