Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ուկրաինա ներխուժած ռուսական զորքի համար «Z» տառի նշանակությունը

03.07.2022


Ռուսաստանի Կեմերովոյի մարզի ղեկավար Սերգեյ Ցիվիլևը հայտարարել է, որ տարածաշրջանի իշխանությունը պաշտոնական փաստաթղթերում իրենց վարչական միավորի անունը նշելու է «ԿուZբասս» ձևով, որը կխորհրդանշի օժանդակություն Ուկրաինայում «հատուկ գործողություն» իրականացնող ռուսական զորքերին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։

Նշվում է, որ «ԿուZբասս ֊ հայրենիքի համար» (ռուսերենով՝ КуZбасс - Zа Родину․֊խմբ․) ակցիան, բացի Ռուսաստանի զիված ուժերից, օժանդակության դրսևորում է նաև՝ ուղղված հանքագործ Դոնբասին։

«Այն ժամանակ, երբ մեր տղաները իրականացնում են Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման խնդիրները, Ռուսաստանի, մասնավորապես ԿուZբասսի բնակիչները, այլ երկրների կողմից բախվում են աննախադեպ բնապահպանական և բարոյական ճնշումների, «հատուկ գործողության» վերաբերյալ ապատեղեկատվության ալիքի և կտրուկ բացասական վերաբերմունքի։ Z֊ն առաջին հերթին մեր զինվորներին սատար կանգնելու և մեր հասարակության համերաշխության խորհրդանշան է»,֊ նշել է Ռուսաստանի Կեմերովոյի մարզի ղեկավար Սերգեյ Ցիվիլևը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 195 անգամ