Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սուսերով ծակոցները հաղորդակցության միջոց

03.09.2022


Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում (MXT), վերջին նախապատրաստական աշխատանքներն են իրականացվում Էդմոն
Ռոստանի «Սիրանո դ՝Բերժերակի» իրենց նոր ընթերցումը հանդիսատեսներին ներկայացնելու ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ռեժիսոր Եգոր Պերեգուդովի կարծիքով Ռոստանը իր հանրահայտ պիեսով ցանկացել է արտահայտել աշխարհի բանաստեղծական ընկալումը։ Ըստ նրա այդպիսի մեկնաբանության թելադրանքը գալիս է ստեղծագործության չափածո ձևաչափից։ Բացի այդ գլխավոր հերոսն ինքն է իրեն տալիս բանաստեղծ լինելու բնութագիր։
«Դա սկզբունքորեն կարևոր թեմա է մեզ համար՝ այսօրվա իրականության ընկալումների շուրջ բանաստեղծականության խոսակցությունը․,֊ նշել է Պերեգուդովը և ավելացրել այդպիսի լեզուն առավել ևս կարևոր է, երբ աշխարհը լցված է համաճարակի սարսափով, ամեն րոպե անարդար կառավարման կամ ագրեսիայի սպասմամբ։

Բեմադրության հեղինակները ներկայացման ժանրը համարում են «հերոսական կատակերգություն»։ Նրանք այս անմահ ստեղծագործությունից իրենց բեմադրության մեջ թողել են միայն 7 հերոսների։ Իսկ այն հերոսների փոխարեն, որոնք չեն մտել MXT֊ի «Սիրանո դ՝Բերժերակ»֊ի նոր տարբերակի մեջ, ի հայտ են եկել նոր կերպարներ (երաժիշտներ և բանաստեղծներ), ինչպես նաև Սիրանոյի «ներաշխարհը»՝ նրա մտքերը, երևակայությունը․․․

«Սիրանո դ՝Բերժերակ»֊ը պիես է, որտեղ մարդիկ իրենց հիմնախնդիրները լուծում են սուսերի օգնությամբ։ Բեմադրության մեջ կան նաև սուսերամարտի տեսարաններ։ Բայց, ըստ ռեժիսորի, կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ռոստանն իր պիեսը գրել է գլխավոր հերոսի իրական նախատիպի ապրած ժամանակներից 200 տարի հետո։ Այսինքն 17֊րդ դարը ներկայացվել է 19֊րդ դարի վերջում՝։ Ըստ բեմադրության հեղինակների, դա ռոմանտիկորեն բեկբեկված իրականություն է։

«Դա մեզ իրավունք է տալիս, օգտվելով խաղի այն կանոններից,որոնք ներկայացնում է դրամատուրգը, նույնպես հորինել սեփական աշխարհ, նորովի վերահորինել այն»,֊ նշել է ռեժիսորը և ընդգծել, որ իրենք վերցնում են պատմական սուսերամարտը և քննում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում սուսերամարտն այսօր, նաև՝ 19֊րդ դարում։ Թե իրենից ինչպիսի՞ հաղորդակցության միջոց է ներկայացնում սուսերով ծակոցների փոխանակումը։

Ըստ ռեժիսորի, Սիրանոյի աշխարհում գոյություն ունի պատվի վարքականոն, կան չգրված, բայց սրբորեն պահպանվող օրենքներ, որոնք չի կարելի խախտել նույնիսկ հակառակորդի հետ մենամարտելիս․․․ Նրա կարծիքով մեր օրերում այդպիսի կանոններ պարզապես չկան․․․
MXT֊ը իր նոր «Սիրանո դ՝Բերժերակ»֊ի պրեմիերան կներկայացնի մարտի 19֊ին և 20֊ին։




Լուսանկարն՝ ըստ «.binoculars-travel.ru»֊ի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 73 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385