Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թանգարանների վարիչներն աշխատանքից հեռացվում են առանց հիմնավորման

03.10.2022

Մոսկվայի Վսեվոլոդ Մեյերհոլդի տուն֊թանգարանը, որը հանդիսանում է Բախրուշինի անվան թատերական թանգարանի մասնաճյուղը, անորոշ ժամանակով փակվել է։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Թե ինչու է փակ Ռուսաստանի մայրաքաղաքի Բրյուսովի փակուղում գտնվող իրենց մասնաճյուղը, Բախրուշինի անվան թանգարանից պատասխանել են, որ դա արվել է «տեխնիկական պատճառներով»։

Սակայն, ռուսական լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ այդ թանգարանում առանց որևէ հիմնավորման աշխատանքից հեռացվել է վարիչ Նատալիա Մակերովան։

Մշակութային հաստատության աշխատակցի այս հեռացումը առավել անբացատրելի երանգ ունի, եթե նկատի ունենանք, որ մի փոքր ավելի վաղ, սակայն նույն եղանակով աշխատանքից հեռացվել է Բախրուշինի անվան թանգարանի մեկ այլ մասնաճյուղի՝ Շչեպկինի տուն֊թանգարանի վարիչ Նատալիա Պիվովարովան։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 199 անգամ