Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանի մայրաքաղաքն ազատվում է դիմակներից

03.15.2022

Այսօրվանից, մարտի 15-ից, Մոսկվայի քաղաքապետի որոշմամբ հասարակական վայրերում դիմակ կրելը պարտադիր չէ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «sobyanin.ru»֊ին։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր որոշումը հիմնավորում է այն հանգամանքով, որ իրենց մեգապոլիսում համաճարակաբանական իրավիճակը կայունորեն բարելավվում է։ «Մենք չեղյալ ենք համարում պաշտպանիչ դիմակներ կրելու մասին պահանջը»,֊ նշված է քաղաքապետի հրամանագրում։

Բացի այդ, չեղյալ են համարվել հակաքովիդային պարտադիր միջոցառումները ձեռնարկություններում և կազմակերպություններում, որոնց թվում նաև աշխատակիցների ջերմության ստուգումը, աշխատավայրերում մարդկանց միջև բաժանարար միջնորմների տեղադրումը և այլն։

Ասենք որ, ավելի վաղ՝ մարտի 3֊ին, քաղաքապետի հրամանով արդեն չեղյալ էին համարվել QR ծածկագրերը և թատրոններին թույլատրվել էր լցնել հանդիսասրահները 100 տոկոսով։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 150 անգամ