Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

BAFTA֊2022֊ի մրցանակին արժանացած ֆիլմի հերոսը չի սիրում լվացվել

03.16.2022


Մարտի 13֊ին կայացել է Կինոյի և հեռուստատեսային արվեստների Բրիտանիայի ակադեմիայի հերթական(BAFTA֊2022)՝ 75֊րդ մրցանակաբաշխությունը։ Լավագույն ֆիլմ է ճանաչվել նորզելանդացի 67֊ամյա ռեժիսոր Ջեյն Քամփիոնի «Շան իշխանությունը» ֆիլմը։ Այդ մասին տեղեկացնում է ,taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

2021թ֊ին թողարկված «Շան իշխանությունը» կինոնկարը նկարահանվել է ըստ ամերիկացի գրող Թոմաս Սեդվիչի 1967թ․֊ին լույս տեսած համանուն վեպի։ Գործողությունները տեղի են ունենում 1920թ․֊ին։ Ֆիլ և Ջորջ անունով եղբայրները, որոնք Մոնտանայի ամենախոշոր ռանչոյի տերերն են, շատ քիչ ընդհանրություն ունեն։; Ֆիլը կոպիտ է, չի սիրում լվացվել և առիթը բաց չի թողնում ստորացնել թույլերին, իսկ ջորջը լռակյաց է, քաղաքավարի և գերադասում է հանգիստ առաջ տանել բիզնեսը։ Երբ Ջորջը ամուսնանում է այրի Ռոուզի հետ, որն անչափահաս տղա ունի, Ֆիլը ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել դրա հետ․․․

Գլխավոր դերերը կատարում են Բենեդիկտ Քամբերբեթջը, Քիրստեն Դանսթը և Ջեսսի Փլեմոնը։

«Շան իշխանությունը» կինոնկարը նաև BAFTA֊ի է արժանացել նաև «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում։

Ավելի վաղ այս կինոնկարը «Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում պարգևատրվել է «Ոսկե գլոբուսով»;


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 188 անգամ