Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոմեո Կաստելլուչչին Զալցբուրգի Զատկի փառատոնում

03.21.2022


Զալցբուրգի Զատկի փառատոնը հայտարարել է, որ եկող՝ 2023թ․֊ի ապրիլի 1-ից 10֊ին կայանալիք ստուգատեսի կենտրոնական իրադարձությունը կդառնա Ռիխարդ Վագների «Թանհայզեր» օպերան՝ իտալացի հայտնի ռեժիսոր Ռոմեո Կաստելլուչչիի բեմադրությամբ։ Ալդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Այդ թատերաշրջանը առաջինը կլինի փառատոնի նոր տնօրեն Նիկոլաուս Բախլերի համար, որը նշել է որ Զատիկը նոր նախաձեռնությունների և փոփոխությունների ժամանակ է և այդ պատճառով ամեն տարի այդ ժամանակ Զալցբուրգ կհրավիրվեն հայտնի դիրիժորներ և նվագախմբեր, որոնք նախկինում չեն մասնակցել այս ֆորումին։ Այսպես, 2023թ․֊ին Լայպցիգի Հևանդհաուզի նվագախումբը Անդրիս Նելսոնսի գլխավորությամբ առաջին անգամ կդառնա ռեզիդենտ՝ փոխարինելով Դրեզդենի պետական կապելլային, որը գլխավորում է Քրիստիան Թիլեմանը։

«Թանհայզերից» բացի փառատոնի խոշոր իրադարձություններից կդառնա նաև Սոֆիա Գուբայդուլինայի «Աստծո բարկությունը» նվագախմբային ստեղծագործությունը, որի համերգային կատարումը համաճարակային արգելքների պատճառով հետաձգվել էր։

Զալցբուրգի Զատկի փառատոնում առաջին անգամ նախատեսվում է խորեոգրաֆիական համաշխարհային պրեմիերա։ Իսրալի ներկայացուցիչ Էմանուել Գաթը կներկայացնի իր կոմպոզիցիան՝ ըստ Ռիխարդ Վագների «Հինգ երգ Մաթիլդա Վեզենդոնքի բանաստեղծությունների հիման վրա» վոկալային շարքի ։ Որպես էքսպերիմենտ, նախատեսվում է նաև էլեկտրոնային և դասական երաժշտության միավորման օրինակ՝ Westbam կատարողի ներկայացմամբ։

Զալցբուրգի Զատկի փառատոնը, որի հիմնադիրն է համաշխարհային մեծության նվագավար Հերբերտ ֆոն Կարայանը, անցկացվում է 1967թ․֊ից։ Ակն անցկացվում է տարին մեկ անգամ և իր ծրագրերում ներառում է օպերա և մի քանի համերգ։ Այն ընթանում է 10 օր և համարվում է էլիտար ֆորում։

Ավելացնենք, որ Զատկի փառատոնը որևէ կապ չունի օպերային ստեղծագործությունների Զալցբուրգի հայտնի փառատոնի հետ։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 143 անգամ