Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվան պատրաստվում է «Գիշերը թատրոնում» ակցիային

03.22.2022

Մարտի 26-ի լույս 27֊ի գիշերը Մոսկվայի թատրոններում կկայանա «Գիշերը թատրոնում» ընդհանուր խորագրով ամենամյա ավանդական միջոցառումը։ Այդ մասին Ռուսաստանի մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը․՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Ըստ քաղաքային իշխանության մշակույթի ստորաբաժանման տվյալների այդ ակցիային կմասնակցի 14 հազար մարդ։

«Դա հսկայական և մեծ թիվ է»,֊ ասել է մշակույթի դեպարտամենտի ներկայացուցիչը և ընդգծել, որ թատրոնի բոլոր սիրահարներին հնարավորություն է տրվում մասնակցել ակցիային։

Միջոցառմանը կմասնակցեն քաղաքային 80 մշակութային հարթակներ, կլինեն նաև 18 առցանց հեռարձակումներ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 151 անգամ