Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կաննի միջազգային կինոփառատոնն ունի նոր նախագահ

03.24.2022

Պատմության մեջ առաջին անգամ Կաննի միջազգային կինոփառատոնի նախագահ է ընտրվել կին։ Դա ազգությամբ գերմանացի, պրոդյուսեր Այրիս Քնոբլոխն է։ Նա կինոփառատոնը կղեկավարի երեք տարի ժամկետով՝ 2023-2025թթ․֊երին։ Այդ մասին փառատոնի մամլո ծառայության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Քնոբլոխը պրոֆեսիոնալ իրավաբան է և 15 տարի ղեկավարել է ամերիկյան Warner Bros․Entertainment կինոընկերության ֆրանսիական մասնաճյուղը։ Նա Կաննի կինոփառատոնի նախագահի պաշտոնում փոխարինել է Պիեռ Լյուսկերին, որն այդ պաշտոնին էր 2014 թ․֊ից։

Կինոփառատոնի նախագահը ձևավորում է 28 մարդուց կազմված խորհուրդ, որի մեջ են ընդգրկվում նաև Ֆրանսիայի մշակույթի և Արտաքին գործերի նախարարությունների, պառլամենտի, ֆիլմերի հեղինակների, պրոդյուսերների և վարձույթի ներկայացուցիչներ, հեղինակային իրավունքների պաշտպանության կառույցներ և արհմիությունների լիազոր ներկայացուցիչներ։

Բացի այդ, փառատոնի նախագահը նշանակում է տնօրենին։ Այդ պաշտոնը 2007 թ․֊ից զբաղեցնում է Թիերի Ֆրեմոն։

Այս տարի Կաննի փառատոնը կկայանա մայիսի 17-28֊ին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 179 անգամ