Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արգելափակված մշակութային կայքը հնարավոր է ընթերցել VPN օգտագործելով

03.25.2022


Մարտի 11֊ից դադարեցվել է ռուսալեզու «COLTA.RU» մշակութային կայքի աշխատանքը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուր»֊ը՝ հղում անելով «COLTA.RU»֊ին։

Ռուսաստանյան մշակութային կայքի վերջին հրապարակումը վերաբերում է իր գործունեությունը դադարեցնելուն։ Խմբագրակազմը այդ հրապարակմամբ տեղեկացրել է, որ «Ռոսկոմնադզօր» պետական վերահսկող ծառայությունը արգելափակել է կայքը և այն «այլևս չի բացվում ՌԴ֊ի տարածքում»։

«Մենք համաձայն չենք «Ռոսկոմնադզօր»֊ի որոշման հետ և պատրաստվում ենք այն բողոքարկել․,֊ հայտարարել խմբագրակազմը և տեղեկացրել, որ արտաքին միջամտությունից կամ գրաքննությունից պաշտպանող VPN (վիրտուալ մասնավոր ցանց֊խմբ․) օգտագործելով նախկինի պես հնարավոր կլինի ընթերցել «COLTA.RU»֊ն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 168 անգամ