Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օսկար֊2022»֊ը արդեն պատմություն է

03.28.2022

Ամերիկայի կինոակադեմիան հայտարարել է «Օսկար»֊ի նոր դափնեկիրների անունները։ Հանդիսավոր արարողությունը կայացել է 2022թ․ մարտի 27-ին և ընթացել է երեք ժամ։ Այս տարի առաջին անագամ մինչև արարողության մեկնարկը արդեն 8 անվանակարգերում հանձնվել են մրցանակային արձանիկներ։ 94֊րդ «Օսկար»֊ում, «Լավագույն Ֆիլմ» անվանակարգում, մրցանակը շնորյվել է «CODA․ խուլ ծնողների երեխան» կինոնկարին։

Հաղթող ֆիլմը «Օսկարի» է արժանացել նաև երկու այլ անվանակարգերում․ «Երկրորդ պլանի լավագույն դերասան (Տրոյ Կոցուր) և «Լավագույն հարմարեցված սցենար» (Շան Հեյդեր)։

Ամենաշատը, վեց «Օսկար»֊ի արձանիկներ ստացել է «Դոնա» կինոնկարը։

Լավագույն ռեժիսոր է հայտարարվել Ջեյն Քեմերոնը («Շան իշխանությունը»), լավագույն դերասանուհին Ջեսիկա Չեսթեյնը («Թեմմի Ֆեյի աչքերը»), լավագույն դերասան Ուիլ Սմիթը (« Արքա Ռիչարդ․), երկրորդ պլանի լավագույն արտիստուհի՝ Արիանա Դեբոսը («Վեսթսայդյան պատմություն»), լավագույն բնօրինակ սցենար՝ Քեննեթ Բրանա («Բելֆաստ»), լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Էնկանտո», լավագույն արտասահմանայն գեղարվեստական ֆիլմ՝ «Նստիր իմ մեքենայի ղեկի մոտ», լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Ապակեմաքրիչը»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 153 անգամ