Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի ռեժիսորը ժամկետից շուտ ազատվել է դատվածությունից

03.29.2022


Նախօրեին, մարտի 28֊ին, Մոսկվայի Խոմովնիչեսկի շրջանի դատարանը կարճել է ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի ազատազրկման ժամկետը և նրա վրայից հանել է պայմանական դատվածությունը։ Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ հաշվի է առնվել Սերեբրեննիկովի «մասնագիտական գործունեության դրական բնութագիրը», որը դատարանին է ներկայացրել ՌԴ թատերական գործիչների միությունը, որում մասնավորապես նշվել է ռեժիսորի «ներդրումը համաշխարհային թատրոնում և կինեմատոգրաֆիայում»։

2017թ․֊ին իր կալանավորման պահից սկսած Կիրիլ Սերեբրեննիկովը «Գոգոլ֊կենտրոն» թատրոնում բեմադրել է հետևյալ ներկայացումները․ «Փոքրիկ ողբերգություններ», «Բարոկկո», «Դահիճներ», «Առանց անունի մարդը» «Դեկամերոն» (Բեռլինի «Deutsches Theater Berlin» թատրոնի հետ), «Նուրեև․ բալետը (Ռուսաստանի Մեծ թատրոնում)։ Նա հեռակա կարգով հեղինակել է բեմադրություններ նաև Վիենայում, Համբուրգում և Մյունխենում երկու անգամ մասնակցել է Ավինյոնի միջազգային թատերական փառատոներին, դարձել է Կաննի միջազգային կինոփառատոնի դափնեկիր։

Հիշեցնենք, որ Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանը 2020թ․֊ին Կիրիլ Սերեբրեննիկովին մեղադրել էր «Յոթերորդ ստուդիայի» հետ կապված ֆինանսական խոշոր չափերի հանցագործություն կատարելու մեջ և դատապարտել 3 տարվա պայմանական ազատազրկման։ Այս գործի շրջանակներում երկու այլ անձինք՝ պրոդյուսերներ Ալեքսեյ Մալոբրոդսկին և Յուրի Իտինը նույնպես ստացել էին պայմանական ժամկետներ։ Մեղավոր էր ճանաչվել նաև ՌԴ մշակույթի նախարարության նախկին աշխատակից Սոֆյա Ապֆելբաումը, որը դատապարտվեց դրամական տուգանքով, սակայն հանցանքի ժամկետի վաղեմության հիմքով ազատվեց պատասխանատվությունից։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 135 անգամ