Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր հանդիսատեսներ ներգրավելու ինքլյուզիվ մոտեցման նախագիծ

03.31.2022


Մինչև ընթացիկ տարվա հունիս ամիսը Սանկտ֊Պետերբուրգում կսկսի իր աշխատանքները ռուսական ժեստերի լեզվի թատերական թարգմանիչների դպրոցը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Այս նախագիծը իրականացնողներից առանձնացվում են «Թատրոն առանց սահմանների» «Թատերական տիֆլոմեկնաբանի դպրոց» նախագծերը «Inclusive Practices» միջազգային կազմակերպությունը և Սանկտ֊Պետերբուրգի կույրերի և թույլ տեսնողների պետական հատուկ կենտրոնական գրադարանը։

«Այս աշխատանքի շնորհիվ թատրոնները կստանան ավելի շատ մասնագետներ, որոնք կկարողանան հարմարեցնել ներկայացումները սահմանափակ լսողունթյուն ունեցող մարդկանց համար»,֊ նշել են ծրագրի նախաձեռնողները։

Նշենք, որ այսօր Սանկտ֊Պետերբուրգում աշխատանքներն է ավարտում տիֆլոմեկնաբանությամբ առաջին թատերական փառատոնը։ Միջոցառման ծրագրում ընդգրկվել էին քաղաքի առաջատար թատրոնների 10 բեմադրություն։ Այս փառատոնը դարձավ «Թատերական տիֆլոմեկնաբանի դպրոցի» վերաբերյալ նախագիծն ամբողջացնող և ամփոփման փուլը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 183 անգամ