Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոնի կազմակերպչի վրա է դատարկել ներկի պարունակություն

04.01.2022


Հեղինակային վավերագրական կինոյի «Արթդոկֆեստ» միջազգային փառատոնի կազմակերպիչները որոշել են, որ միջոցառումը չեն անցկացնելու Ռուսաստանում։ Այդ մասին փառատոնի նախագահ Վիտալի Մանսկու սոցիալական ցանցերով տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «interfax.ru»֊ին։

Նախօրեին, մարտի 31֊ին, փառատոնի բացումը պետք է տեղի ունենար Մոսկվայի «Օկտյաբր» կինոթատրոնում։ Սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ կինոթատրոնի դռները անսպասելի փակվել են այն պատճառաբանությամբ, որ հեռախոսազանգ է ստացվել դահլիճն ականապատված լինելու մասին ։

Բայց կինոթատրոնի ականապատման մասին ստացված լուրով միջադեպը չի ավարտվել։ Ինչ֊որ անհայտ տղամարդ փառատոնի նախագահ Վիտալի Մանսկուն առաջարկել է միջոցառումն անցկացնել Դոնբասում, այնտեղ «որտեղ ութ տարի մարդիկ են զոհվում»։ Այդ մարդը նաև հարցրել է թե փառատոնի կազմակերպիչները ինչու՞ այնտեղ ոչինչ չեն արել»։ Դրանից հետո նա Մանսկու վրա է դատարկել ներկի պարունակություն։ Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»֊ն։

«Արթդոկֆեստ» վավերագրական հեղինակային կինոյի միջազգային փառատոնը հիմնադրվել է 2007թ․֊ին։ Այն տարին մեկ անգամ անցկացվում է Մոսկվայում, ապա՝ Պետերբուրգում և Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։

Այս տարի փառատոնը Մոսկվայում պետք է անցկացվեր մարտի 31֊ից ապրիլի 7-ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 182 անգամ