Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնները օգնության ձեռք են մեկնում զոհված զինծառայողների ընտանիքներին

04.07.2022


Ռուսաստանի թատրոնները հանդես են եկել Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների ընտանիքներին օժանդակություն ցուցաբերելու նախաձեռնությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

«Բաց վարագույր» անունն ստացած նախաձենության շրջանակներում թատերական գործիչները որոշակի բեմադրությունների ցուցադրությունից առաջացած հասույթը կփոխանցեն ինչպես պատերազմական գործողությունների ժամանակ զոհված իրենց զինվորների ընտանիքներին, այլև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններից Ռուսաստան տեղափոխվածներին։

«Բաց վարագույր»֊ի ազդագրերում առաջինը երևացել են 9 դաշնային նշանակության թատրոնների անուններ, որոնց մեջ են նաև Վախթանգովի անվան, Չեխովի անվան և Ռուսաստանի Մեծ թատրոնները։

Մշակույթի նախարարությունը վստահեցրել է, որ այդ ակցիային կմիանան նաև իր ենթակայությամբ գործող այլ հաստատություններ նույնպես։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 99 անգամ