Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Պուշկինյան քարտերի» օրինակով կարող են լինել նաև «Չեխովյան քարտեր»

04.08.2022


Ռուսաստանում թոշակառուների հոգևոր պահանջմունքները բավարերելու ուղղությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը։Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Օրերս Պետդումայում երկրի վարչապետի հաշվետվության քննարկման ժամանակ նա առաջարկել է իրենց թոշակառու համերկրացիների համար ստեղծել «Չեխովյան քարտեր», որոնց միջոցով տարեց մարդկանց հնարավորություն կտրվի անվճար այցելել թատրոն և դիտել ներկայացումներ։

Ասենք, որ պատգամավորն այդ առաջարկությունը կատարել է երիտասարդության շրջանում թատրոնը մասսայականացնելուն միտված «Պուշկինյան քարտեր» ֊ ի կիրառման արդյունքների ամփոփման համապատկերում։

Ըստ Ռուսաստանի վարչապետի միայն 2022թ․ մարտ ամսին «Պուշկինյան քարտերով» թատրոններում տոմսերի պետական գնումները կազմել են մեկ միլիարդ ռուբլի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 184 անգամ