Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիրյան եռապատում՝ հայտնի ռեժիսորի ընթերցմամբ

04.13.2022


Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին շուտով Մոսսովետի թատրոնում հանդիսատեսին կներկայացնի նոր բեմադրություն՝ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսի։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Այս ստեղծագործությամբ ռեժիսորը մեկնարկում է իր շեքսպիրյան եռապատումը։ Արդեն հաջորդ թատերաշրջանում այս նույն բեմական տարածքում նա կներկայացնի նաև «Մակբեթ»֊ը, ապա՝ «Փոթորիկ»֊ը։

Այսպիսով Մոսսովետի թատրոնը Կոնչալովսկու ընթերցմամբ մեկը մյուսի ետևից իր խաղացանկը կհարստացնի մեկական կատակերգությամբ, ողբերգությամբ և Շեքսպիրի ուշ ստեղծագործական շրջանը ներկայացնող պիեսով, որը ժանրային առումով բեմադրության հեղինակները բնորոշել են «ֆենտեզի»։

«Ծիծաղը, խղճահարությունը և սարսափը մեր երևակայության երեք լարերի էությունն են, որոնք ցնցվում են դրամատիկական երևակայությամբ»,֊ ասել է Պուշկինը ։ Ըստ Կոնչալովսկու, եթե հանդիսատեսը ծիծաղում է, լալիս է կամ սարսափում՝ նայելով բեմին կամ էկրանին, ուրեմն՝ նպատակը նվաճվել է;

Ռեժիսորի կարծիքով այն, ինչը հուզում է, դա էլ հենց «ժամանակակիցն․ է։

«Ես չեմ տեսնում այլ մեկնաբանություն այսօր մոդայիկ դարձած «հրատապ» բառի համար»,֊ ասում է Կոնչալովսկին և ավելացնում, որ Շեքսպիրը, լինի կատակերգություն, ողբերգություն կամ երևակայություն, դա երկնքի և ֆարսի, բարձրի և ստորինի, գեղեցիկի և այլանդակի խառնուրդ է, ինչպիսին է, ըստ էության մեր այսօրվա կյանքը։

Ավելացնենք, որ Մոսսովետի թատրոնում, Անդրեյ Կոնչալովսկու բեմադրությամբ, «Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսի պրեմիերան կկայանա ապրիլի 22֊ին և 24֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 56 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396