Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ամերիկյան ևս մեկ կինոընկերություն լքել է ռուսական կինովարձույթի շուկան

04.14.2022

Ամերիկյան A24 կինոընկերությունը միացել է այդ երկրի առավել խոշոր ստուդիաներին, որոնք դադարեցրել են իրենց ֆիլմերի վարձույթը Ռուսաստանում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «kinometro.ru»֊ին։

Այս կինոընկերության միակ նախագիծը, որը փետրվարի 24֊ին Ուկրաինայում ռուսական զորքերի «հատուկ գործողությունը» սկսելուց հետո դուրս է բերվել վարձույթի շուկա, եղել է «Բոլորը ամենուր և միանգամից» ֆանտաստիկ ֆիլմը

Ասենք, որ, ըստ ռուսական լրատամիջոցի, ռուսական կողմը կինոնկարի վարձույթի համար միանգամից կատարել է 100 տոկասանց վճար։ Դա այն դեպքում, որ, սովորաբար, անկախ վարձակալողները սկզբում վճարում են պահանջվող գումարի միայն 20 տոկոսը, իսկ մնացածը գործընկեր ստուդիային են փոխանցում կինոնկարի վարձույթն ավարտելուց հետո։

Ի դեպ, «Բոլորը ամենուր և միանգամից» ֆիլմի վարձույթն իրականացնող ռուսական «Վոլգա» ընկերությունը այն սկսել է ցուցադրել ապրիլի 7֊ից և մինչև պրեմիերային շաբաթվա վերջին օրերը վաստակել է 26,4 մլն ռուբլի, որը ամերիկյան A24 կինոընկերության ֆիլմերի համար ռուսական կինոշուկայում աննախադեպ բարձր մեկնարկային ցուցանիշ է։

Ամերիկյան A24 կինոընկերությունը հիմնադրվել է 2012թ․֊ին։ Անցած 10 տարիների ընթացքում այն հասցրել է դառնալ անկախ կինեմատոգրաֆիայի հատվածի առավել հարգված խաղաղցողներից մեկը։ Ընկերության աշխատանքային ծրարում տեղ են գտնում վերջին տասնամյակի առավել նորարական հինդի֊ֆիլմերը։

2021թ․֊ին հայտնի է դարձել, որ A24 կինոընկերությունը ձեռք բերելու ուղղությամբ հետաքրքրություն է ցուցաբերել Apple կորպորացիան, որը պատրաստ է եղել վճարել 2,5-3 միլիարդ դոլար։ Տեղեկություններ կան, որ այդ հարցով բանակցություններն ընթացել են մոտ 18 ամիս, սակայն գործարքի կայացման մասին որևէ լուր մինչև այժմ չի հրապարակվել։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 170 անգամ