Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չ Խամատովա․ «Ժողովրդական արտիստուհու կոչմանը երբեք լուրջ չեմ վերաբերվել»

04.14.2022


Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Չուլպան Խամատովան հայտարարել է, որ «ժողովրդական արտիստուհի» կոչումն իր համար ինչ֊որ նշանակալից բան չի նշանակում; Այդ մասին «iz.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Անկեղծ ասած, ժողովրդական արտիստուհու կոչմանը երբեք լուրջ չեմ վերաբերվել։ Դա մի տեսակի զառանցանք է, ինչ֊որ սովետական վերապրուկ․․․ Եթե վերցնեն, ես կտամ»,֊ հայտարարել է Խամատովան YouTube֊ով թողարկվող «Խոսիր Գորդեևայի հետ» հեռուստածրագրին տված հարցազրույցում։

46֊ամյա դերասանուհին նշել է, որ չի հասկանում, թե ի՞նչ է իրեն տալիս այդ կոչումը։

«Սիրում են ինձ ներկայացնել «Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի»։ Բայց ես միշտ արգելում եմ դա ասել և խնդրում եմ դա հեռացնել։ Ինձ համար մասնագիտության արժեքը կոչումների մեջ չէ»,֊ ընդգծել է Խամատովան։

Նա հիշել է, որ իրեն մի քանի անգամ փորձել են ներկայացնել պետական պարգևների, սակայն յուրաքանչյուր անգամ հրաժարվել է և նույնիսկ չի ներկայացել արարողություններին;

Խամատովային Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել 2012թ․ին։ Նա նաև ՌԴ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է
(2004 և 2014թթ․֊երին);

«Թագլուրն» իր ընթերցողներին տեղեկացրել է, որ Չուլպան Խամատովան, ի նշան Ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի դեմ սկսված ագրեսիայի, դիմումի համաձայն ազատվել է Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնից։ Նա հեռացել է Ռուսաստանից և այժմ գտնվում է Լատվիայում։

Կա տեղեկություն այն մասին, որ արտիստուհին աշխատանքի հրավեր է ստացել Նոր Ռիգայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալվիս Հերմանիսից։

Նշենք, որ ՌԴ նախագահ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հեռացած արտիստուհին «չի կարող ընդհանուր եղանակ ստեղծել»։ Պեսկովի կարծիքով չարժե դրամատիզացնել, նույնիսկ, եթե հեռանան մի քանի հանրային անձինք։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 
Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 96 անգամ