Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստեղծվում է դերասանական բիրժայի տեղեկատվական համակարգ

04.15.2022


Ռուսաստանում ստեղծվում է Համառուսաստանյան դերասանական բիրժայի տեղեկատվական համակարգ։ Այն ֆինանսավորվելու է Մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Համառուսական դերասանական բիրժան ամեն տարի «Թատերական Ռուսաստանի ապագան» փառատոնի ընթացքում կկորդինացնի թատերական բուհերի շրջանավարտների և պոտենցիալ գործատուների առկա ռեժիմով հանդիպումները։ Մնացած ժամանակ նախագիծն աշխատելու է առցանց ռեժիմով՝ երիտասարդ դերասանների և ոլորտի բուհերի ապագա շրջանավարտների բազայի միջոցով։

Բիրժայի ձևավարման նախնական քայլերի շրջանակում առաջնային դեր է վերապահվելու տեղեկատվական կայքի ստեղծմանը։ կազմակերպիչները հույս ունեն մանրամասն աշխատանք իրականացնել այդ էլեկտրոնային բազան անհրաժեշտ նյութերով ապահովելու ուղղությամբ։ Դրա համար ենթադրվում է տվյալների հավաքագրում յուրաքանչյուր բուհի ու շրջանավարտի վերաբերյալ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 58 անգամ