Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առանց խոսքի թատրոնի տիրույթում հայտնվել է դասական «Դիմակահանդեսը»

04.21.2022

Այսօր, ապրիլի 21֊ին, Մոսկվայի երգիծանքի թատրոնը կներկայացնի Լերմոնտովյան հայտնի «Դիմակահանդեսը» բոլորովին նոր ձևաչափով։ Նոր բեմադրությունը ստացել է «Արբենին։ Դիմակահանդես առանց խոսքի» վերնագիրը։ Դա նշանակում է, որ պատումը հանդիսատեսին կներկայացվի առանց խոսքի, միայն պլաստիկայի օգնությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Սա երգիծանքի և նրան միացած «Արմեն Ջիգարխանյանի պրոգրես բեմ» թատրոնների համատեղ առաջին ներկայացումն է և դրանում ընդգրկված են նախկինում առանձին գործող երկու թատերախմբերի արտիստների մեծ մասը։

Թեև ներկայացման այս ձևաչափը նորույթ է «Դիմակահանդես» ստեղծագործությունը ներկայացնելու առումով, բայց երգիծանքի թատրոնում այն վաղուց ստացել է պիեսներ մեկնաբանելու արտոնություն։

Ռեժիսոր Սերգեյ Զեմլյանսկին նշել է, որ իրենց թատրոնում արդեն բեմադրվել է առանց բառերի 20 ներկայացում։

Ռեժիսորը նաև նշել է, որ սյուժեն նույնն է, ինչպիսին Լերմոնտովի մոտ է։ Պարզապես կա երևակայական պահ՝ կապված գլխավոր հերոս Արբենինի հետ։

Խոսելով այս բեմադրության մասին, թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը նշել է, որ նման գործի հայտնվելը պատահականություն չէ։ «Դա մեծ չափով իմաստավորված է և կխոսի այն մասին, թե ինչպես է փոխվելու և ինչ ուղղությամբ, ինչպիսի հզորությամբ է գնալու Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոնը »։

Եվգենի Արբենինի դերակատարը դերասան Մաքսիմ Ավերինն է։

Նա նշել է, որ առանց խոսքերի իրենց ներկայացումը «խոսում է» այն մասին, թե որքան դժվար է մարդու համար անցնել «հախճապակյա աշխարհի» դիմակների միջով։

«Այդ «հախճապակյա աշխարհն» այն է, ինչին մենք բախվել ենք 21֊րդ դարում։ Թվում էր, որ ամեն ինչ պետք է մարդուն մոտեցնի մարդու հետ, սակայն պարզվեց, որ մենք դարձել ենք հախճապակյա, արհեստական»,֊ նշել է դերասանը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 52 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393