Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանցի դրամատուրգը և մանկավարժը ցանկացել է իրենց զորքի պարտությունը

04.22.2022


Ռուսաստանցի դրամատուրգ, այդ երկրի թատերական գործիչների միության անդամ Միխայիլ Դուրնենկովը սոցիալական ցանցի իր էջում քննադատել և դատապարտել է Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից իրականացվող «հատուկ գործողությունը» և ցանկություն հայտնել, որպեսզի ռուսական զորքերը կրեն «լիակատար և կործանարար պարտություն»; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»․֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին;

Դրամատուրգի այդ հայտարարությանը արձագանքել է ՌԴ թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը։ Նա նշել է, որ «բառեր չի գտնում ամբողջովին արտահայտելու իր ողջ բարկությունը դրամատուրգ Միխահիլ Դուրնենկովի խոսքերի նկատմամբ»։

Կալյագինը նաև հարկ չի համարել մեջբերումներ կատարել դրամատուրգի հայտարարությունից՝ համարելով, որ այն իր համար զզվելի է։ ՌԴ թատերական գործիչների միության նախագահն իր ափսոսանքն է արտահայտել այն բանի համար, որ Դուրնենկովը իր ղեկավարած միության անդամ է և, դեռ ավելին, քարտուղարության անդամ է։ Նա հույս է հայտնել, որ իրենց միության քարտուղարությունը որոշում կկայացնի դրամատուրգին ՌԴ թատերական գործիչների միությունից հեռացնելու մասին։

Ավելի վաղ Դուրնենկովի այդ հայտարարությունը մեկնաբանել է նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը։ « Ահա հայրենական ստեղծագործական մտավորականության ևս մեկ վառ ներկայացուցիչ, դրամատուրգ֊մարդասեր Միխայիլ Դուրնենկովը, որը ցանկացել է իր բանակի զոհվելը» գրել է Խինշտեյնը։ Պատգամավորը նաև նշել է, որ Դուրնենկովը ռուսական թատերական գլխավոր մրցանակի՝ «Ոսկե դիմակի» դափնեկիր է, երկար ժամանակ դասավանդում է Մուսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց֊ստուդիայում։ Պատգամավորն առաջարկել է, չեղարկել Դուրնենկովի հետ աշխատանքային պայմանագիրը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 443 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ