Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տիմոֆեյ Կուլյաբինը գնացել ու մնացել է Ռիգայում

04.25.2022

Ռուսաստանցի երիտասարդ, բայց արդեն այդ և եվրոպական երկրներում պահանջարկված ռեժիսոր, Նովոսիբիրսկ քաղաքում գործող «Կարմիր ջահ» («Կրասնի ֆակել») թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիմոֆեյ Կուլյաբինն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելուց առաջ, Կուլյաբինը սոցիալական ցանցում գրել էր, որ ինքը հեռացել է Ռուսաստանից՝ փետրվարի 24-ի դեպքերից հետո (Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման օրից֊ խմբ)։

Նշենք,որ հունվարին տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ Տիմոֆեյ Կուլյաբինը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում գործող «Դայլես» թատրոնում պատրաստում է «Բամբակի դաշտերի մենության մեջ» վերնագրով բեմադրությունը, որի գլխավոր դերակատարման համար հրավիրել է ամերիկացի հայտնի դերասան Ջոն Մալկովիչին։ Հայտնի է, որ այդ ներկայացման պրեմիերան նախատեսված է մայիսի 28-31֊ին։

Ի դեպ, իր ղեկավարությամբ գործող նովոսիբիրսկյան թատրոնում Կուլյաբինի վերջին ներկայացման պրեմիերան կկայանա վաղը՝ ապրիլի 26֊ին։ Հանդիսատեսին կներկայացվի նորվեգացի հեղինակ «Հենրիկ Իբսենի «Վայրի բադը» պիեսի նրա բեմական մեկնաբանությունը։

Տիմոֆեյ Կուլյաբինը, թեև դեռ համարվում է երիտասարդ ռեժիսոր, բայց արդեն մոտ 30 բեմադրության հեղինակ է։ Նա, 2015 թ,֊ից իր ղեկավարությամբ գործող «Կարմիր ջահ» («Կրասնի ֆակել») թատրոնից բացի, բեմադրություններ է պատրաստել մոսկովյան և եվրոպական մի շարք առաջատար բեմահարթակներում։ Նա մի քանի անգամ դարձել է ռուսական գլխավոր թատերական մրցանակաբաշխության «Ոսկե դիմակ»֊իհաղթող, ինչպես նաև միջազգային թատերական մրցանակների դափնեկիր է։





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 107 անգամ