Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ուկրաինական ազատ նվագախումբ»֊ը հանդես կգա համերգներով

04.26.2022


Ամերիկյան «Metropolitan Opera» և Լեհաստանի Ազգային օպերան հավաքում են ուկրաինացի երաժիշտներին «Ukrainian Freedom Orchestra» («Ուկրաինական ազատ նվագախումբ») անվան շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Արդեն պլանավորված է, որ ձևավորման ընթացքում գտնվող նվագախումբը համերգային շրջագայություններով հուլիսի 28֊ից օգոստոսի 20֊ին հանդես է գալու ԱՄՆ֊ում և Եվրոպայում։ Նվագախումբը ղեկավարելու է ուկրաինական ծագումով կանադացի դիրիժոր Քերի֊Լինն Ուիլսոնը։ Համերգներին հանդես են գալու Աննա Ֆյոդորովան և սոպրանո Լյուդմիլա Մոնաստիրսկայան։

Ծրագրում նախատեսված են Շոպենի, Բրամսի, Բեթհովենի, Դվորժակի, և Սիլվերսթոնովի ստեղծագործությունների կատարումները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 86 անգամ