Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օրենսդիր մարմնում առաջարկել են ժողովրդական արտիստուհուն զրկել կոչումից

04.27.2022


Ռուսաստանի օրենսդիր մարմնում առաջարկել են ժողովրդական արտիստի կոչումից զրկել դերասանուհի Չուլպան Խամատովային, որը Ուկրաինայում որպես Ռուսական «հատուկ գործողության» դեմ բողոքի նշան հեռացել է երկրից և բնակություն հաստատել Լատվիայում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Առաջարկության հեղինակ, Պետդումայի մշակույթի կոմիտեի անդամ Սերգեյ Սոլովյովը հայտարարել է, որ իրենց երկրի որոշ մշակութային գործիչներ հայրենիքի փոխարեն ընտրում են նյութական արժեքներ։ Պատգամավորին բարկացրել են արտիստուհու այն խոսքերը, որ լուրջ չի վերաբերվում ժողովրդական արտիստի կոչումին և համարում է այն «սովետական վերապրուկ»։

«Տխուր է, որ մեր գործիչները, երբ հայրենիքը նրանց տալիս է իրենց տաղանդներն իրացնելու հնարավորություն, մեր պետությունից վաստակած փողերով մեծ ուրախությամբ ձեռք են բերում արտասահմանյան անշարժ գույք և այն ամենն ինչ ցանկանում են»,֊ ասել է Սոլովյովը։

Լատվիայում իր մի հարցազրույցում Խամատովան խոստովանել էր, որ չի դիմադրի, եթե իրեն զրկեն Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչումից։
Հիշեցնենք, որ 2022թ․ մարտին դերասանուհին Ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժելու պատճառով ազատվել է «Սովրեմեննիկ» թատրոնից և տեխափոխվել Լատվիա, որտեղ Ռիգայի Նոր թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալվիս Հերմանիսից ստացել է նրա թատերախմբին միանալու հրավեր։




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 65 անգամ