Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սպասում են «Մեծ մոր» գաղափարական օրինականության մասին որոշմանը

04.28.2022


Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը արձագանքելով այդ երկրի Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահ Ելենա Յամպոլսկայայի դիմումին՝ հանձնարարել է Մոսկվայի դատախազությանը ստուգել կիևցի քանդակագործ Օլեգ Կուլիկի «Մեծ մայր» քանդակի ցուցադրության փաստի հանգամանքները։ Այդ մասին սոցիալական ցանցում Յամպոլսկայայի հրապարակած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am․֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Հիշեցնենք, որ քանդակի մասին իր բողոքը ՌԴ Գլխավոր դատախազությանը Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահը հայտնել էր ապրիլի 18֊ին։ Նա նշել էր, որ «նման օբյեկտների ցուցադրությունը բացարձակապես անթույլատրելի է և խախտում է ՌԴ օրենսդրությունը նացիզմը արդարացնելու և ծայրահեղական գաղափարախոսության մասով՝ սրբապղծելով ռազմական փառքի խորհրդանշանները»։

Այժմ ՌԴ Գլխավոր դատախազությունը սպասում է քանդակի վերաբերյալ Մոսկվայի դատախազության որոշմանը, որը պետք է հիմնավորի այն հավանական օրենսդրական խախտումները, որոնք արվեստագետը կատարել է իր ստեղծագործության մեջ։




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 178 անգամ