Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լրացավ 20-րդ դարի կինեմատոգրաֆի խաչակիրներից մեկի 90 ամյակը

01.10.2014

Հունվարի 9-ին ծնվել է Սերգեյ Փարաջանովը: Այսօր լրանում է մեծ կինոբեմադրիչի ծննդյան 90-ամյակը:

Դեպի արվեստն ունեցած իր հակումները Փարաջանովը սկսեց իրական կյանքի ոլորտներ ուղղորդել Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտում սովորելու ժամանակ, որը այդպես էլ չավարտեց: Նա այդ ուսումնական հաստատությունից դուրս եկավ և միաժամանակ սկսեց հաճախել ծննդավայրի պարարվեստի ուսումնարան և Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետ:

Ապագա կինոբեմադրիչի կենսագրության այս էջերը գրվում էին Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Սակայն այդ աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո, նա գործերը Թբիլիսիից տեղափոխեց Մոսկվայի կոնսերվատորիա, իսկ 1946թ.-ին ընդունվեց Կինեմատոգրաֆիայի Համամիութենական պետական ինստիտուտ, որն էլ ավարտեց 1951 թ.-ին: Նրա դիպլոմային աշխատանքը մոլդովական հեքիաթի հերոսի անունն ստացած «Անդրիեշ» կարճամետրաժ կինոնկարն էր, որի լիամետրաժ տարբերակը նա նկարահանեց Կիևի կինոստուդիայում աշխատելու ժամանակաշրջանում՝ 1955թ.-ին:

Իր առաջին «Առաջին պատանին» խաղարկային ֆիլմը Փարաջանովը նկարահանել է 1959թ.-ին: Այնուհետև դրան հաջորդեցին «Ուկրաինական ռապսոդիա» կինոպատումը, «Ծաղիկը քարի վրա» ֆիլմը: 1964թ.-ին նա ավարտեց իր խոշոր կտավի աշխատանքներից մեկը՝ «Մոռացված նախնիների ստվերները» գեղարվեստական կինոնկարը, որը գույնի, մոնտաժի, կադրի կառուցման առումով ուներ ռոմանտիկական-էքսպրեսիվ լուծումներ և աչքի էր ընկնում ընդգծված ինքնատիպությամբ:

1967թ.-ին Փարաջանովը հրավեր ստացավ «Հայֆիլմից»: Այստեղ նա նկարահանեց առեղծվածներով, գեղեցկությամբ, ներքին դինամիզմով և ենթագիտակցականի մակարդակներում հմայքներ ձևավորելու հատկությամբ օժտված «Նռան գույնը» ֆիլմը, որը ըստ ֆիլմի գաղափարի, նվիրված է միջնադարի մեծ բանաստեղծ և երգահան Սայաթ-Նովային:

1973թ.-ին Փարաջանովը տղամարդու բռնաբարելու մեղադրանքով դատապարտվեց ազատազրկման: Նրան ազատազրկումից փրկեց ԽՍՀՄ կոմկուսի գլխավոր քարտուղար Բրեժնևին ուղղված ֆրանսիացի գրող Լուի Արագոնի նամակ-խնդրանքը: 1977թ.-ին ռեժիսորը վերադարձավ ազատ կյանք:

Բանտից նա վերադարձավ իր ծննդավայր Թբիլիսի: «Վրացֆիլմ» կինոստուդիայում Դավիթ Աբաշիձեի համագործակցությամբ նա այստեղ նկարահանեց իր լավագույն ֆիլմերից ևս մեկը՝ «Սուրամի ամրոցի լեգենդը»:

1980-ականներին Փարաջանովը ակտիվությամբ սկսեց զբաղվել գեղարվեստական կոլաժներ և մատիտանկարներ ստեղծելով: Այդ ստեղծագործությունները արվեստագետն անվանում էր «խտացված ֆիլմեր»: Այս շրջանում Փարաջանովը նաև սցենարներ էր գրում և հանդես է եկել որպես բեմադրող նկարիչ մի շարք թատերական ներկայացումներում:

1989թ.-ին Փարաջանովը ձեռնամուխ եղավ իր հերթական «Խոստովանություն» ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Սակայն չհասցրեց ավարտել: Նրա մոտ հայտնաբերեցին քաղցկեղ: 1990թ.-ի հուլիսի 21-ին 20-րդ դարի համաշխարհային կինոյի մեծ վարպետներից մեկը համարվող հայ կինոբեմադրիչը վախճանվեց:

Փարաջանովի շիրիմը գտնվում է Կոմիտասի անվան այգու հայոց մեծերի Պանթեոնում՝ Արամ Խաչատրյանի, Վիլիամ Սարոյանի, Կոմիտասի և հայոց մտքի ու ոգու մյուս խաչակիրների կողքին:

    Դիտվել է 934 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ