Յան Ֆաբրը մեղադրվել է կանանց սեռական հետապնդման մեջ և դատապարտվել05.03.2022
Բելգիացի ռեժիսոր, նկարիչ և խորեոգրաֆ Յան Ֆաբրին դատարանը ճանաչել է մեղավոր բռնության գործադրման, սեռական հետպնդման, կանանց նկատմամբ անցանկալի վարքագիծ ցուցաբերելու մեջ։ Դատարանը այդպիսի եզրակացության է հանգել 5 կնոջ ներկայացրած դատական հայցի հիման վրա։ Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Ֆաբրը դատապարտվել է 18 ամսով պայմանական ազատազրկման։ Նա բանտարկվելուց կարող է խուսափել, եթե հինգ տարվա ընթացքում իրեն թույլ չտա համանման արարքներ։ Բացի այդ, հինգ տարով սահմանափակվել են ռեժիսորի քաղաքացիական իրավունքները։
Ֆաբրի փաստաբանը նշել է, որ դա վերջնական դատավճիռ չէ։ Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել 30 օրերի ընթացքում, սակայն դեռ անհայտ է,թե արդյո՞ք Յան Ֆաբրը կներկայացնի՞ բողոք, թե՞ ոչ։
Այս դատական գործը սկսվել է 2018 թ․֊ի սեպտեմբերին, մի բաց նամակի հրապարակումից հետո, որում Troubleyn թատերական ընկերությունում տարբեր տարիների աշխատած 20 աշխատակից և ստաժյոր հայտարարել էին Յան Ֆաբրի կողմից իրենց նկատմամբ հոգեկան բռնություն գործադրելու, իշխանությունը չարաշահելու և սեռական հետապնդման մասին։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: