Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆորեսթ Ուիթաքերը կպարգևատրվի «Ոսկե արմավենու ճյուղով»

05.06.2022


Ամերիկացի դերասան, ռեժիսոր, և պրոդյուսեր Ֆորեսթ Ուիթաքերը կստանա մայիսի 17-28֊ին կայանալիք Կաննի միջազգային 75֊րդ կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «nv.ua»֊ին։

«Ֆորեսթ Ուիթաքերին ողջունելով Կաննում, ես կարողացա հիանալ ուժեղ հմայք ունեցող ,արտիստով»,֊ հայտարարել է փառատոնի գլխավոր տնօրեն Թյերի Ֆրեմոն։ Նա նշել է, որ Ուիթաքերի կինոցուցակը «կուրացուցիչ է և լցված» և, միաժամանակ, այնպիսի մարդ է, որը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդ սերնդի զարգացմանը․․․

75֊րդ կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը Ուիթաքերին է շնորհվում ի նշանավորումն նրա անցած փայլուն ստեղծագործական ճանապարհի և հրատապ հարցերի նկատմամբ ունեցած ակտիվ վերաբերմունքի։

«Ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Կանն, ոչ միայն այն բանի համար որ կցուցադրեմ իմ աշխատանքները և կներշնչվեմ այլ ռեժիսորների ստեղծագործություններով, այլև այն բանի համար, որպեսզի ստանամ այս պատվավոր պարգևը»,֊ նշել Ֆորեսթ Ուիթաքերը։

Տարբեր տարիների Կաննի միջազգային կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղին» են արժանացել համաշխարհային կինոյի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Ժաննա Մորոն, Բերնարդո Բերտոլուչչին, Ջեյն Ֆոնդան, Ժան֊Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը և ուրիշները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 100 անգամ