Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փակվել է Էստոնիայի առաջին մասնավոր՝ ֆոն Կրալի անվան թատրոնը

05.10.2022



30 տարի գործելուց հետո փակվել է Էստոնիայի առաջին մասնավոր՝ ֆոն Կրալի անվան թատրոնը, որը գործում էր մայրաքաղաք Տալինում։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Թատրոնը դադարեցրել է գործունեությունը համավարակային կարանտինի շրջանում անբավարար ֆինանսավորման պատճառով;

«Այսպիսի որոշման վրա ազդել են տարբեր գործոններ։ Բայց առավել լուրջ հարվածը հասցրեց կորոնավիրուսը։ Այն զգալիորեն դժվարացրեց այս ոչ մեծ, տարօրինակ թատրոնի կյանքը,․֊ հայտարարել է գեղարվեստական ղեկավար Պեէտրա Յալակասը։ Նա նշել է, որ իրենց թատերախումբը փոքր էր։ Բոլոր դերասանները զբաղված էին բոլոր ներկայացումներում, որևէ մեկին փոխելն անհնար էր։

Յալակասը նաև նշել է, որ իրենց թատրոնը փակելու կարևոր գործոններից մեկն էլ ֆինանսավորման դժվարությունն է հանդիսացե:

Հիմա թատրոնի հիմնադիրների գլխավոր մտահոգությունը սեփական շենքի պահպանության հարցն է։

Իսկ թատերախումբը կփորձի գոյատևել այլ ձևաչափերով։ Արդեն ընտրվել է նոր նախագծի անվանում՝ «JAIK», սակայն վերջնական որոշում այն մասին, թե որտեղ են խաղացվելու ներկայացումները, առայժմ որոշված չէ։ Հիմա թատրոնը բանակցություններ է վարում Էստոնիայի տարբեր կազմակերպությունների հետ։

Տալինի Ֆոն Կրալի անվան մասնավոր թատրոնը (Von Krahli Teater), որը ստեղծել է ռեժիսոր Պեէտրա Յալակասը, հիմնադրվել է Էստոնիայի անկախության հռչակումից հետո՝ 1991թ․֊ին։ Բացի ներկայացումներից թատրոնի բեմում անցկացվել են համերգներ, իսկ 2003թ․֊ից թատրոնում գործել է նաև ֆոն Կրալի անվան ակադեմիան, որտեղ կազմակերպվել են դասախոսություններ, քննարկումներ, հանդիպումներ դերասանների ու ռեժիսորների հետ։ 2007թ․֊ից այստեղ Տարտուի Վիլյանդական համալսարանի հետ համատեղ աշխատում էր դերասանական դպրոց։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 49 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393