Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա․ Զիցեր․ «երբ անցավ «խփիր կամ փախիր» կաթվածային վիճակը»

05.11.2022

Մայիսի 12֊ին, Նյու֊Յորքի լեգենդար «La MaMa» թատրոնում (էլեն Ստյուարտի թատրոնում) կկայանա ուկրաինացի դրամատուրգ Նատալկա Վորոժբիտի «Վատ ճանապարհներ» պիեսի ընթերցումը: Տեքստը կմատուցվի անգլերեն լեզվով՝ ուկրաիներենի որոշ համեմվածությամբ; Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Վատ ճանապարհներ» պիեսի հիմքում ընկած է վավերագրական նյութ, որը հեղինակը հավաքել է Դոնբասում՝ իր սցենարի հիման վրա նկարահանվող «Կիբորգներ» ֆիլմի վրա աշխատելուն զուգահեռ։ Ավելի ուշ «Վատ ճանապարհների» հիման վրա Վորոժբիտը կատարեց իր ռեժիսորական դեբյուտը՝ նկարահանելով նույնանուն ֆիլմը, որը 2020թ․֊ին Վենետիկի միջազգային կինոփառատոնում արժանացավ «Verona Film Club Award» մրցանակին։

«La MaMa» թատրոնը, որտեղ կկայանա Վորոժբիտի պիեսի ընթերցումը, Բրոդվեյի նշանավոր փորձարարական հարթակներից է։Այն հիմնել է աֆրոամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Էլլեն Սթյուարթը՝ 1961թ․֊ին։ Նշենք, որ «La MaMa» թատրոնը հիմնադրելիս Սթյուարթը դեռ նորաձևության ոճաբան էր: Նրա հիմնած թատրոնը գոյության ողջ ընթացքում կենտրոցել է ժամանակակից դրամատուրգիայի վրա։ Այստեղ բացահայտվել են նոր անուններ, բեմադրվել են հրատապ պիեսներ։

Այսօր «La MaMa» թատրոնը հետևում է այն սկզբունքին, որ դժվար և կոնֆլիկտային ժամանակաշրջանում, երբ վեճաբանում են գեղարվեստական արտահայտչամիջոցների պատեհության և ոչ պատեհության մասին, թատրոնում և, ընդհանրապես, արվեստում, լռությունը վատագույն ընտրությունն է։

Ներկայացվող պիեսի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակվում է նախագծի մասնակից Անի Զիցերի հետևյալ խոսքը․ «Մի քանի շաբաթ առաջ ժամանակը կանգ առավ։ Այն բանից հետո, երբ անցավ «խփիր կամ փախիր» կաթվածային վիճակը, մենք վերադարձանք ակունքներին, տեքստին, թատերական արվեստի լեզվին, միակին, որով մենք կարողանում ենք խոսել։ «Երբ խոսում են հրանոթները, մուսաները լռում են»՝ մենք պարտավոր ենք հիշել, որ դա այդպես չէ։ Նույնիսկ ընտանիքում սարսափելի ժամանակներում մուսաները չեն լռում և չեն կարող լռել։ Եվ մենք ցանկանում էինք նրանց ձայն տալ»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 38 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391