Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորը հրաժարվել է հավատարմության երդում տալ«Z»֊ին

05.16.2022

«Ես հեռացել եմ Ռուսաստանից։ Ոչ մի բան չեմ ափսոսում»,֊ սոցիալական ցանցի իր էջում գրել է մոսկվացի թատերական ռեժիսոր Նիկիտա Բետեխտինը։ Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Բետեխտինն իր քայլը հիմնավորում է այն հանգամանքով, որ չի ցանակնում թատերական ռեժիսորի կարիերայի դիմաց կատարել ԶԵԹ֊ին (լատինական «Z» տառին-խմբ․) հավատարմության երդում տալու Ռուսաստանի այսօրվա ռեժիմի պահանջը։

Ռեժիսորը նշում է, որ իր համար «ընտրությունն ակնհայտ էր»։

«Բանտի և ստիպողական էմիգրացիայի միջև ընտրեցի աշխարհով մեկ թափառելը»,֊ գրել է նա և նշել, որ կշարունակի իր շփումներն արտաքին աշխարհի հետ Telegram֊ի իր էջում՝ առցանց դասախոսություններ կարդալով։ Նա նաև խոստանում է այդ ձևաչափով «ինչ֊որ մի ժամանակ» անց, ներկայացումների փորձեր անցկացնել, քանի որ դեռ ասելիք ունի․․․

Ասենք, որ մեկ ամիս շարունակ Նիկիտա Բետեխտինը կազմել է այն թատրոնների ցուցակները, որոնք իրենց օժանդակությունն են հայտնել Ուկրաինայում իրականացվող «հատուկ գործողությանը» և մարդկանց կոչ է արել չհամագործակցել այդ թատրոնների հետ։

Ի դեպ, Մոսկվայի Մեյերհոլդ կենտրոնը, որը վերջերս միավորվել է Դրամատիկական արվեստի դպրոցի հետ, չեղյալ է համարել Բետեխտինի «Ծննդյան տոներ» բեմադրությունը և իր պաշտոնական կայքից հեռացրել այդ ներկայացման էջը։ Իսկ Ռուսաստանի մայրաքաղաքի մեկ այլ հայտնի թատրոն՝ «Ստանիսլավսկի» էլեկտրաթատրոնը չեղյալ է համարել Բետեխտինի «Ռոնալդուն երբեք չի կարող հասնել իմ տատիկի ետևից» բեմադրության պրեմիերան։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 39 անգամ