Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կաննում մեկնարկում է 75֊րդ հոբելյանական կինոփառատոնը

05.17.2022

Այսօր, մայիսի 17֊ին Ֆրանսիայի Լազուրե ափին բացվում է Կաննի միջազգային փառատոնը։ Այն կկայանա 75֊րդ անգամ։ Փառատոնի անցկացման վայրի աստիճաններով երեքշաբթի երեկոյան սրահ կմտնեն դերասաններ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, սցենարիստներ, ինչպես նաև համաշխարհային կինոյի դեբյուտանտներ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուր»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Փառատոնի կազմակերպիչներն ստացված ավելի քան երկու հազար կինոնկարներից իրենց ծրագրերում ցուցադրելու համար ընտրել են 47֊ը։ Իսկ հիմնական մրցույթին կմասնակցեն ընտրված 47 ֆիլմերից միայն 18֊ը։

Նշենք, որ Ուկրաինայում սանձազերծած պատերազմի պատճառով հոբելյանական մրցույթին Ռուսաստանից պաշտոնական պատվիրակության մասնակցությունն արգելված է, բայց դրա փոխարեն այստեղ իր «Չայկովսկու կինը» ֆիլմը կներկայացնի այդ պատեերազմի պատճառով հայրենիքից հեռացած ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը։

Ի դեպ, հոբելյանական փառատոնի համար կազմակերպիչները նախատեսել են նոր և միակ «Արմավենու ոսկե ճյուղ», որը պատրաստել են շվեյցարական Chopard ոսկերչատան վարպետները։ Այն պատրաստված է ադամանդազարդ վարդագույն կվարցից։

Այդ մրցանակը ստացողը հայտնի կդառնա միջոցառման վերջին օրը՝ մայիսի 28֊ին և նրա անունը կփորագրվի մրցանակի վրա։

Փառատոնը կմեկնարկի ռեժիսոր Միշել Խազանովիչուսի «վերջնական մոնտաժ» ֆիլմի ցուցադրմամբ Սա 2017 թ․֊ին նկարահանված ճապոնական նույնանուն ֆիլմի ֆրանսիական ռեմեյքն է, որտեղ հանդես են գալիս դերասաններ Ռոմեն Դյուրիսը և Բերենիս Բեժոն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 416 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ