Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խարկովում այդպես էլ «արթ֊զբոսաշրջիկների հեղեղ տեղի չունեցավ»։

05.18.2022


«Բնազդն ինձ հուշում է, որ մոտակա ժամանակաշրջանում մենք ոչ քիչ նորություններ կլսենք (եթե դրանք արդեն չեն տարածվում) Մարիուպոլի Կուինջիի անվան գեղարվեստի թանգարանի մասին։ Այնտեղ 19֊րդ դարի ուկրաինացի և ռուսաստանցի վարպետների ավելի քան երկու հազար առաջնակարգ նկարներ կան՝ ներառյալ նրանց գլխավոր հերոսինը՝ Արխիպ Կուինջիինը»,֊ «Տեատրալ» հանդեսի արթ֊մեկնաբան Սերգեկ Սոլովյովի խոհերն է փոխանցում «Թագլուրը»։

Սոլովյովը կարծում է նաև, որ սպասվում է տեղեկություն Խարկով քաղաքի գեղարվեստական թանգարանի ինչ֊որ ռեինկարնացիայի մասին։

«Ցանկալի է հավատալ, որ գարջրագործության արքա Իգնատիշչևի առանձնատունը (կառուցվել է 1912 թ․֊ին), որ ապրում է վատ ժամանակեր, և որտեղ գտնվող Բրյուլովի, Այվազովսկու, Շիշկինի, Սուրիկովի և Ռեպինի (11 աշխատանք), ինչպես նաև յուղաներկի ու կտավի այլ դասականների կտավներ, չեն ցրվի ողջ աշխարհով մեկ։

Սոլովյովը հիշեցնում է, որ ընթացիկ տարվա փետրվարի սկզբին Խարկով քաղաքում բացվել էր նատյուրմոտների շքեղ ցուցահանդես, որտեղ ներկայացված էին նաև 17-19 դարերի եվրոպացի հեղինակների գործեր։ Նրա կարծիքով , միայն , հանուն այսպիսի հարուստ ցուցադրանքի արժեր հատուկ մեկնել Խարկով, սակայն այնտեղ այդպես էլ «արթ֊զբոսաշրջիկների հեղեղ տեղի չունեցավ»։

Արթ֊մեկնաբանը արձանագրում է, որ գլխավորը հիմա այն է, որպեսզի նկարների հետ ոչինչ չպատահի․․․




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 38 անգամ