Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարդը և արհեստական ինտելեկտը՝ պատմվածքների ժողովածուի համահեղինակ

05.24.2022


Ռուսաստանում հրատարակվել է գիրք, որի հեղինակը գրողն է ու նրա նեյրոնների ցանցը։ Գիրքը ներկայացնում է 24 պատմվածքներից կազմված տեքստերի մի փունջ և կրում է «Փորձելով արթնանալ» վերնագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Ասենք, որ այդ 24 պատմվածքներից միայն կեսի հեղինակն է գրող և նկարիչ Պավել Պիպպերշտեյնը։ Մյուս կեսը հորինել է «ruGPT-3» անունով տեքստեր գեներացնող նեյրոցանցը, որը լրացուցիչ «կրթվել է» Պիպպերշտեյնի պատմվածքների և հարցազրույցների առանձին դրվագներով։

Արհեստական ինտելեկտը տեքստերը ստեղծել է մի քանի փորձով, որոնց միջակայքում կարգաբերվել է և լրացուցիչ ներբեռնվել դասական տեքստերով։ Նեյրոցանցի ստեղծած տեքստերի ընտրությունը կատարել է դրա համահեղինակ մարդը՝ Պավել Պիպպերշտեյնը։ Գրողը որպեսզի ստեղծի իր բաժին պատմվածքների տեքստերը, նախ ծանոթացել է նեյրոցանցի ստեղծագործություններին, որպեսզի, ինչպես արհեստական ինտելեկտը, ինքն էլ փոխադարձաբար ընդօրինակի նեյրոցանցի ոճը։

«Ճիշտն ասած, ինձ չի թվում, որ իմ պատմվածքների և Նեյրո Պիպպերշտեյնի գրած պատմվածքների միջև կա որևէ նմանություն։ Բայց և այնպես Նեյրո Պիպպերշտեյնի պատմվածքներն ինձ դուր եկան»,֊ հայտարարել է Պավել Պիպպերշտեյնը
։
Նրա կարծիքով նեյրոցանցի տեքստերը հիշեցնում են Վերներ Հերցոգի «Ապակուց պատրաստված սիրտը» ֆիլմը, որտեղ բոլոր դերասանները խաղում են հիպնոսի տակ, որի ժամանակ միմյանցից բացարձակ տարբեր մարդիկ ինչ֊որ կերպ նման են միմյանց։

«Փորձելով արթնանալ» պատմվածքների ժողովածուի թղթային տարբերակը ընթերցողների սեղանին կդրվի մինչև մայիսի վերջը, իսկ էլեկտրոնային տարբերակը մատչելի կդառնա «Bookmate»֊ում՝ մայիսի 24-ից։



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 152 անգամ