Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կաննում առաջնությունը տրվեց շվեդ Ռուբեն Էսթլունդի «Թախծի եռանկյունուն»

05.30.2022

Մայիսի 28֊ին Կաննի միջազգային կինոփառատոնն ամփոփեց հոբելյանական մրցույթի արդյունքները։ 75-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը հանձնվել է շվեդ ռեժիսոր Ռուբեն Էսթլունդի «Թախծի եռանկյունի» երգիծական կատակերգությանը, որի հեղինակները ծաղրում են նորաձևության արդյունաբերությունը և կապիտալիստական հարաբերությունները։

Էսթլուդն արդեն մեկ անգամ արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի։ Հինգ տարի առաջ նրան այդ պատվավոր մրցանակը շնորհվել էր «Քառակուսի» ֆիլմի համար, որտեղ նա կրկին անդրադարձել էր կապիտալիզմի անարդար կարգերին, երբ, մարդկանց ինչ֊որ հատված ավելի շատ փող ունի քան մյուս հատվածը։

Նոր ֆիմում զարգացնելով թեման 40֊ամյա ռեժիսորը նարկայացնում է ճամփորդական նավի 8 զբոսաշրջիկների, որոնք հայտնվում են անմարդաբնակ կղզում։ Նրանց մեջ կա և օլիգարխ, և ֆոտոմոդել, և զուգարանի հավաքարարուհի։ Այստեղ հանկարծ, մարդկանց պարզ է դառնում, որ բոլորովին էլ կարևոր չէ, թե իրենցից ով ավելի շատ փող կամ սոցիալական ցանցում հետևորդներ ունի․․․

Մյուս անվանակարգերում արմավենու բաղձալի ճյուղը բաժին է հասել հետևյալ ֆիլմերին․

Գրան֊պրի ֊ «Աստղերը կեսորին» (ռեժ․֊ Քլեր Դենի) և «Մոտ» (ռեժ․ Լուկաս Դոնթ)

Լավագույն ռեժիսոր ֊ Փակ Չհան֊ուք («Որշված է հեռանալ»)

Լավագույն սցենար ֊ Թարիք Սալեհ («Տղան երկնքից»)

Լավագույն տղամարդու դեր ֊ Սոն Քան֊հո («Միջնորդը»)

Լավագույն կնոջ դեր ֊ Զառա Ամիր Էբրահիմի («Սուրբ սարդը»)

Ժյուրիի մրցանակ ֊ «Իա» (ռեժ․ Եժի Սկոլիմովսկի և «Ութ սար» (ռեժ․ Շառլոտա Վանդերմարշ և Ֆելիքս վան Գրոնինգեն)

«Ոսկե խցիկ» ֊ War Pony (Ռայլի Քիո և Ջինա Գամմել)

Կինոփառատոնի 75֊ամյակի հատուկ մրցանակ ֊ «Թորի և Լոքիթա» (ռեժ․ Լյուք և )Ժան֊Պիեռ Դարդեն եղբայրներ


Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 81 անգամ