Իրավապահները ռեժիսորին բաց են թողել առանց արձանագրություն կազմելու05.30.2022
Նախօրեին, երեկոյան, ըստ Բերթոլդ Բրեխտի «Սարսափն ու վախը երրորդ կայսրությունում» պիեսի բեմադրված «Կավճե խաչ» հակաֆաշիստական ներկայացման ժամանակ Մոսկվայում ձերբակալել են ռեժիսոր Վսեվոլոդ Լիսովսկուն։ Այդ մասին «oteatre.info»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Ռեժիսորը բերման է ենթարկվել Ռուսաստանի մայրաքաղաքի ՆԳ «Դանիլովսկի» բաժին, որտեղ սկսել է բեմադրության երկրորդ փուլը՝ Պլատոնի «Պետություն» ստեղծագործության ընթերցանությունը։
«Չնայած իմ ձերբակալությանը, բեմադրությունը խաղացինք ամբողջությամբ։ Բայց միայն Պլատոնին չհասցրեցինք լրիվ կարդալ, շուտ բաց թողեցին»,֊ մեկնաբանել է Լիսովսկին այդ իրադրությունը սոցիալական ցանցում։։
Ասենք, որ ռեժիսոր Վսեվոլոդ Լիսովսկուն և մի քանի հանդիսատեսի Մոսկվայի իրավապահները նույն ներկայացման մեկ այլ ցուցադրության ժամանակ արդեն ձերբակալել էին։ Այդ դեպքը արձանագրվել է մայիսի 9֊ին։ Թե այն ժամանակ և թե նախօրեին, բոլոր ձերբակալվածներին բաց են թողել առանց արձանագրություն կազմելու։