Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կմեկնարկի թատրոնի տեխնիկական աշխատողների կարողությունների բարձրացման 10-րդ նստաշրջանը

06.01.2022


Այսօր, հունիսի 1-ին, Ռուսաստանի թատերական գործիչների միության և «Ստրաստնու վրա» թատերական կենտրոնի նախաձեռնությամբ Մոսկվայում կմեկնարկի «Թատերական միջին մասնագիտական կրթություն» նախագծի 10–րդ նստաշրջանը: Այն կազմակերպվում է բեմադրական մասի վարիչների, արտադրամասերի աշխատողների և տեխնիկական քոլեջների սովորողների համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur. am»–ը՝ հղում անելով «teatral-online.ru»–ին:

Նստաշրջանի ընթացքում Ռուսաստանի Մեծ, Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական, Ռուսաստանի ակադեմիական երիտասարդական և «Գոգոլ կենտրոն» թատրոնների տեխնիկական մասնագետները շրջաններից ժամանած իրենց գործընկերներին կփոխանցեն մասնագիտական ոլորտի նոր պահանջներին համապատասխան կարողություններ:

Նախագիծը շարունակվում է 17 օր: Թատրոնի ոլորտի տեխնիկական աշխատողները կմասնակցեն գործնական դասընթացների, վարպետաց դասերի, կլոր սեղանների, կունկնդրեն թատերական լուսավորության, ձայնի, սցենոգրաֆիայի և մուլտիմեդիայի տեխնալոգիայի հայտնի մասնագետների դասախոսությունները:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 56 անգամ