Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զանգերի ղողանջով տեսագրված հրդեհի բոցերի ուղեկցությամբ

06.02.2022

Հունիսի 4-ին և 5-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Շատլե» թատրոնը Փարիզի աստվածամոր տաճարում հանդես կգա հոգևոր երաժշտության երկու իմմերսիվ համերգով, որոնց ընթացքում կազմակերպիչները «վերակենդանացնում» են հրդեհից տուժած տաճարը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»–ը՝ հղում անելով «oteatre.info»–ին:

Այդ նախագծի հեղինակը ֆրանսիացի դիրիժոր Էրվե Նիկեն է: Նրա մտահղացմամբ, տեսաշարերի և լուսային էֆեկտների օգնությամբ տաճարում կվերականգնվեն պատմական ինտերիերները: Հանդիսատեսներին կդիմավորեն զանգերի ղողանջով և շինարարական աշխատանքներին բնորոշ ձայների և տեսագրված հրդեհի բոցերի ուղեկցությամբ: Իսկ հատուկ տեղադրված սարքի միջոցով տարածությունը կլցվի հրդեհի ծխին բնորոշ հոտով:

Համերգին կհնչեն հոգևոր բովանդակությամբ գործեր՝ Գունո, Սեն–Սանս, Դելիբա:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել է 2019թ.–ի ապրիլի 15-ին և շիջվել է միայն հաջորդ օրն՝ առավոտյան: Այս աղետի պատճառով վայր է ընկել տաճարի կատարը (շպիլը), տանիքի մի մասը, վնաս է հասցվել նաև ներքին հարդարանքին:

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարել է տաճարը վերականգնելու նպատակով ազգային դրամահավաքի մասին: 2019թ.–ի դեկտեմբերի 25–ին Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո առաջին անգամ ՆՈՏՐ ԴԱՄՈՒՄ (Փարիզի աստվածամոր տաճարում) չի մատուցվել ամենամյա Ծննդյան տոների պատարագ:

Նշենք, որ հրդեհից հետո տաճարում երաժշտություն հնչել է միայն մի քանի անգամ, իսկ համերգներին հանդիսատեսների մուտքն արգելվել է:

Փարիզի աստվածամոր տաճարում վերականգնման աշխատանքները շարունակվում են:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 76 անգամ