Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

ժամանակակից ռուսական բալետի ողջ խորեոգրաֆիական խաղացանկն՝ ըստ Էյֆմանի

06.08.2022


Ընթացիկ տարում լրանում է հայտնի խորեոգրաֆ Բորիս Էյֆմանի բալետի թատրոնի 45֊ամյակը։ Հոբելյանի առթիվ այս լեգենդար կոլեկտիվը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի նշանավոր բեմերից մեկում՝ Ալեքսանդրինյան թատրոնում կցուցադրի այն բոլոր յուրահատուկ ներկայացումները, որոնք, ըստ էության, ներկայացնում են ժամանակակից ռուսական բալետի ողջ խորեոգրաֆիական խաղացանկը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Տոնոկան ելույթները կմեկնարկեն «Եվգենի Օնեգին» բալետի ցուցադրությամբ։

Էյֆմանը հոբելյանի շրջանակերում կներկայացնի նաև իր պատրաստած «Ճայը։ Բալետային պատմություն» նոր բեմադրությունը, որը 2022թ․֊ի տարվա բեմադրություն է։ Այս պլաստիկ ներկայացումը Չեխովի հանրահայտ պիեսի խորեոգրաֆիական մեկնաբանությունն է Ռախմանինովի երաժշտության և Սիտկովեցկու ռոք֊ստեղծագործության ուղեկցությամբ։

Բացի այդ, ժամանակակից բալետի սիրահարներին Էյֆմանը կներկայացնի իր բեմադրած «Մեղքի այն կողմում», «Պիգմալիոնի էֆեկտը», «Ռուսական Համլետ», «Կրքեր ըստ Մոլիերի» բեմադրությունները։

Պետերբուրգյան ելույթներից հետո Էյֆմանն իր թատերախմբով տոնական ծրագրի որոշ հատվածներ կներկայացնի նաև Մոսկվայում;
Պետրբուրգի Բորիս Էյֆմանի բալետի թատրոնի այս յուրահատուկ հոբելյանական փառատոնը կմեկնարկի հունիսի 10֊ին և կավարտվի հուլիսի 2֊ին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 40 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337