Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական բուհի ուսանողները և ծայրահեղական գրականության վտանգները

06.08.2022


Օրերս Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ուսանողներին պատմել են ծայրահեղական գրականության վտանգների մասին և ցուցադրել գրքերի օրինակներ, որոնք բերվել են Ուկրաինայից։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Այսպիսի ծանոթացման գաղափարը առաջացել է Ուկրաինա հատուկ ռազմական գործողությունից անմիջապես հետո, հայտարարել է բուհի ռեկտոր Գրիգորի Զասլավսկին։

Նա պատմել է, որ հատուկ ռազմական գործողությունն սկսելուց հետո իրեն է այցելել ծանոթներից մեկը և պատմել այն մասին, որ իրենք այդ ռազմական գործողությանը մասնակցում են հումանիտար ձևով և Ուկրաինայից բերում են «տոննաներով նացիստական գրականություն»։ Զասլավսկին նշել է, որ այդպիսի գրականությանը նայելը հետաքրքիր կլինի նրանց, ովքեր ուսանում են իրենց ինստիտուտում

Զասլավսկին նաև նշել է, որ այդպիսի գրականությանը ծանոթանալու նպատակով միջոցառում կազմակերպելը բարդ է եղել, քանի որ ծայրահեղական գրականությունը ստուգվում է Գլխավոր դատախազության կողմից և դրանք կրկին պետք է վերադարձվեն այդ պետական կառույցին։ Նա նաև նշել է, որ ողջ գրականությունը «իրեղեն ապացույց է»։

Նշենք, որ այդ գրքերը Մոսկվա է բերել ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության կառավարության նախագահի խորհրդական Յան Գագինը։ Նա պատմել է, որ այդ գրականությունը կարելի է բաժանել մի քանի խմբի։

«Հիմնականում դա դպրոցական գրականություն է, դասագրքեր։ Դրանց որոշ մասը պահպանվելիս է եղել գրադարաններում։ Սակայն հիմնական շեշտադրումը ես կդնեի այն գրքերի վրա, որոնք պարտադիր են ընթերցանության համար։ Այդ դասագրքերով արդեն պարտադրվում է թշնամի ռուս հարևանի կերպարը»,֊ ասել է Դոնեցկից Մոսկվա եկած պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի զորքերը Ուկրաինայի տարածք են ներխուժել 2022թ․֊ի փետրվարի 24֊ին։ Հայտարաված «հատուկ ռազմական գործողությունն» այդ երկրում շարունակվում է, արդեն, ավելի քան 100 օր։ Դրա հետևանքով երկու կողմերից զոհվել կամ վիրավորվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ ու զինվորականներ, իսկ մի քանի միլիոն մարդ էլ դարձել են հայրենազրկված գաղթական։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 80 անգամ