Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանի կինովարձույթի ոլորտը ֆինանսական մեծ կորուստներ է կրում

06.13.2022

Ռուսաստանի տարածաշրջանների կինոթատրոններում, շրջանառության կտրուկ անկման պատճառով, կրտճատվել է աշխատանքային ռեժիմը։ Այդ մասին «lenta.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Շրջանառության կտրուկ անկման պատճառը հոլլիվուդյան կինոնկարների պակասն է։ Կինոթատրոնները անցնում են աշխատանքային նոր ռեժիմի, որը ենթադրում է, դրանք հանդիսատես ունենալու հույսը կապում են միայն հանգստյան օրերի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը՝ հղում անելով բիզնես֊օբուսմեններին։

Մեկնաբանելով ընթացիկ իրավիճակը Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանը նշել է, որ կինոթատրոնների սեփականատերերի տվյալներով, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հասույթը, անցած տարվա նույն ժամանակմիջոցի համեմատությամբ, պակասել է 60 տոկոսով։ Նույն է ցուցանիշը նաև կինոթատրոնների հաճախելության ոլորտում։

Իսկ Ռուսաստանի մեկ այլ տարածաշրջանի՝ Նիժեգորոդի մարզի կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիան ապրիլ և մայիս ամիսներին արձանագրել է հասույթի 70 տոկոս կրճատում։ Հատկապես ծանր է վիճակը փոքր քաղաքների կինոթատրոններում։

Կինոթատրոնների սեփականատերերի ասսոցիացիայի տվյալներով, ապրիլի կեսերին մոտ, Ռուսաստանում փակվել է կինոթատրոնների 36,4 տոկոսը, որը փաստացի նշանակում է 3633 կինոթատրոն։ Ասոցիացիայում ենթադրում են, որ ընդհանուր առմամբ երկրի կինոթատրոնների վնասը մինչև տարեվերջ կարող է հասնել 11,1 մլրդ ռուբլու, իսկ տեղական արտադրության կինոնկարների ցուցադրումից այդ նույն ժամկետին սպասվում է ընդամենը 6,142 մլրդ ռուբլու հասույթ։

ՏԱՍՍ֊ի տվյալներով Ռուսաստանի կինոյի ոլորտում ընդհանուր առմամբ աշխատում է 55 հազար մարդ, որոնցից 35 հազարը կինոթատրոնների աշխատակիցներ են, իսկ 20 հազարը՝ կինոարտադրության։

Ավելացնենք, որ Ռուսաստանը պատժամիջոցների համապատկերում դուրս է եկել Կինոթատրոնների միջազգային ասսոցիացիայից, որը միավորում է Եվրոպայի կինոթատրոնների ազգային ասսոցիացիաներին և կինոթատրոնների սեփականատերերին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 88 անգամ