Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսական կինոն փորձում է դեմքով շրջվել դեպի արևելք

06.14.2022

«Ռոսկինոն» նախապատրաստվում է 2022թ․֊ին անցկացնել 12 սեմինար ռուսաստանցի կինեատոգրաֆիստների համար՝ Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի կինոշուկաներում աշխատելու համար։ Այդ սեմինարները կանցկացվեն «Նոր օպտիկա» կրթական ծրագրի շրջանակներում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Այդպիսի սեմինարների առաջին փուլը կկայանա հունիսի 23֊ից հուլիսի 1֊ը և կնվիրվի Չինաստանին։

«Ռոսկինոյի» գլխավոր տնօրեն Իննա Շալիտոն հայտարարել է, որ այդ սեմինարները ռուսաստանցի կինեմատոգրաֆիստներին հնարավորություն կտան «ավելի արագ հարմարվել Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի կինոշուկաներին, կընձեռի հորիզոնների տեսլական»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 96 անգամ