Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անսիի փառատոնը մեկնարկել է «ամենամեծ չարագործի» մասին ֆիլմով

06.15.2022


Ֆրանսիայի Անսի քաղաքում մեկնարկել է անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնը։ Այս միջոցառումը իր տեսակի մեջ ամենախոշորն է աշխարհում։ Այս տարի փառատոնին սպասվում է, որ կմասնակցի 100 հազար հանդիսատես, որին կներկայացվի ավելի քան 500 շարժանկար։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

Փառատոնը բացվել է «Մինյոններ։Գրյուվատացիա» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով։ Այն պատմում է ամենամեծ չարագործներից մեկի պատանեկության մասին և շուտով դուրս կբերվի միջազգային վարձույթի շուկա։

Անսիի փառատոնը բաց է բոլոր ձևաչափերի և ժանրերի համար։

«Վերջին 20 տարիներին լիամետրաժ անիմացիան Եվրոպայում լուրջ զարգացել է։ Մենք տեսնում ենք, որ անիմացիան դարձել է համատեղ արտադրության միջոց, քանի որ չեզոքացրել է կախվածությունը դերասաններից, աստեղային համակարգից։ Դուք արդեն կախվածություն չունեք լեզվից կամ մոտեցման տարբերակից։ Այսպիսով , ի հայտ են գալիս բազմաթիվ հնարավորություններ, որոնք հեշտացնում են աշխատանքը և նպաստում համատեղ արտադրոթյանը»,֊ նշել է փառատոնի գեղարվեստական տնօրեն Մարսել Ժանը։

Փառատոնի գլխավոր մրցանակին հավակնում է 10 կինոնկար, որոնցից 8֊ը համատեղ արտադրության արդյունք են։ Այդ ստեղծագործական խմբերում ընդգրկված է նվազագույնը մեկ ներկայացուցիչ Եվրոպական երկրից։

«Անիմացիայում հստակ ներկա է եվրոպական գաղափար և, քանի որ խոսեցինք Եվրոպայից, մենք հիշում ենք նաև Ուկրաինայի մասին,֊ ընդգծել է Մարսել Ժանը և ավելացրել, որ այս տարի Անսիի փառատոնը ձգտել է ողջունել ուկրաինական անիմացիային և բոլորին հիշեցնել անիմացիայի աշխարհում այդ երկրի նշանակալից դերը և այն , որ այդ երկիրը վերապրում է ծայրահեղ դրամատիկական իրավիճակ։

Նշենք, որ փառատոնում ուկրաինացի հեղինակները կներկայացնեն 30 վրկ․ տևողությամբ «Երկնային հարյուրյակ» անիմացիոն ժապավենը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 117 անգամ