Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր ռեալիթի շոու՝ ըստ Netflix֊ի սերիալի

06.16.2022

Ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայությունը հայտարարել է, որ ռեալիթի շուի է վերածելու իր պատմության ամենաընդարձակ սերիալը՝ Հարավկորեական «Squid Game: The Challenge» («Կալմարի խաղ։ Մարտահրավեր») դրաման։ Այդ մասին «deadline.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Այդ ռեալիթի շոուին կմասնակցեն 456 մարդ (անշուշտ, ըստ նախատեսված մոտեցման նրանց չեն սպանի)։

Այս նոր իրապատում խաղին մասնակցելու հնարավորությունը կտրվի անգլիախոս մասնակիցներին՝ ամբողջ աշխարհից։ Նրանք պետք է մրցեն մի մրցանակի համար, որը կազմելու է 4.56 մլն դոլար, որը մինչև հիմա հեռարձակված բոլոր ռեալիթի շոուների մրցանակից ամենաթանկարժեքն է։

Մասնակիցները պետք է մրցեն ըստ հեռուստասերիալի հարմարեցված խաղային սերիաներով, ինչպես նաև որոշ նորամուծություններով։

«Կալմարի խաղ։ Մարտահրավեր» ֆիլմը գրավում է իր հետաքրքրաշարժ պատմությամբ և ուշագրավ նկարահանումներով։ Netflix֊ի փոխնախագահ Բրենդոն Ռիգգը իր շնորհակալությունն է հայտնել սերիալի ռեժիսոր Հվանին, որը մեծ օժանդակություն է ցուցաբերել իրենց ընկերությանը մտացածին աշխարհը մասշտաբային և իրական սոցիալական փորձ դարձնելու գործում։

Netflix գլոբալ հեռուստատեսության ղեկավար Բելլա Բաջարիան այս նախագծի մասին հայտարարել է Բաֆեում կայացած մեդիափառատոնի ժամանակ։

«Կալմարի խաղ։ Մարտահրավեր» ֆիլմը ողջ մնալու մի գաղտնի խաղի մասին է, որի ժամանակ փակուղում հայտնված մարդիկ, կյանքը վտանգի են ենթարկում հանուն ֆինանսական պարգևի։

Կազմակերպիչների հավաստմամբ այս ռիելիթի շոհուի մեջ ամենից ողբերգականն այն է լինելու, որ պարտվողները տուն կվերադառնան «դատարկ գրպաններով։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 88 անգամ