Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոնրոն կարողացել է թափանցել մեծ ռեժիսորի մտածողության տարածք

06.17.2022


Ռուսաստանի մայրաքաղաքում շուտով կմեկնարկի ամենամյա «Beat Film Festival» փառատոնը, որի ընթացքում ցուցադրվում են առավել հրատապ վավերագրական ֆիլմեր արվեստի, երաժշտության և կինոյի մասին։ Այս անգամ ստուգատեսում կներկայացվեն ոչ միայն նոր կինոնկարներ, այլև վերջին տարիների գլխավոր հիթերը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Փառատոնային ժապավենների ցանկում, օրինակ, տեղ է գտել ֆրանսիացի ռեժիսոր Գրեգորի Մոնրոյի «Կուբրիկը Կուբրիկի մասին» ֆիլմը, որը, կարելի է ասել, եզակի հնարավորություն է բացելու այն գաղտնիքը պահող վարագույրը, որն արդեն գրեթե կես դար հանդիսատեսի տեսադաշտից փակում է համաշխարհային կինոյի մեծագույն վարպետներից մեկին՝ Սթենլի Կուբրիկին։

Կուբրիկը սովորաբար խուսափել է շփվել լրատվամիջոցների հետ, սակայն անցյալ դարի 60֊ականների վերջերին կինոքննադատ Միշել Սիմանին հաջողվել է նրա հետ վարել հարցազրույցների մի շարք, որոնք այդպես էլ մնացել են չհրապարակված։ Հենց այդ ձայնագրությունները ֆրանսիացի փորձառու վավերագրող Մոնրոն դրել է իր ֆիլմի հիմքում։

Մոնրոն փորձում է ոչ թե դասական ոճով ներկայացնել Կուբրիկի կյանքը, այլ թափանցել մեծ ռեժիսորի մտածողության տարածք։ Դժվարին խնդիր, որը, բարեբախտաբար, Մոնրոն հաջողությամբ հաղթահարվել է։

Նա ներկայացնում է նուրբ, արտահայտիչ, դիտարժան և հագեցած ֆիլմապատկերաշար, որն, իրոք, բացահայտում է հերոսի էությունը։ Կուբրիկի և Սիմանի զրույցներին ուղեկցում են Կուբրիկի ֆիլմերի վերաստեղծված դեկորացիաները, նրա նկարահանման տաղավարների աշխատանքային պահերից արժեքավոր արխիվային կադրերը և իհարկե Կուբրիկի գործընկերների, դերասանների ու կինոքննադատերի հետ կայացած հարցազրույցները։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 93 անգամ