Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կստեղծվի առաջին թատերական թաղամասը

06.22.2022


Մոսկվայի Բախրուշինի անվան թանգարանի բազայի հիման վրա Ռուսաստանում կստեղծվի առաջին թատերական թաղամասը, որը կստանա «Բախրուշինյան» անվանումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»–ը՝ հղում անելով «teatral-online.ru»–ին:

Այս նախագծի շնորհիվ, թանգարանը կպահպանի ռուսաստանյան թատերական արվեստի յուրօրինակ նյութերի հավաքածոն և կվերածվի այդ երկրի մայրաքաղաի համար մշակութային և զբոսաշրջային կենտրոնի:
Թատերական–թանգարանային թաղամասը իր մեջ կներառի Բախրուշինի անվան թանգարանի գլխավոր դաստակերտը և դրա 12 մասնաճյուղերը:

Այս նախագծի իրականացմանը ձեռնամուխ է եղել ռուսաստանցի հայտնի թատերական գործիչներից, ճարտարապետներից, թատերագետներիցդիզայներներից, կոմպոզիտորներից, նկարիչներից և թանգարանային գործի մասնագետներից կազմված հանձնաժողովը:

«Ցուցադրության ավելի քան 15 օբյեկտների հարդարման այս մասշտաբային նախագիծը հետաքրքրական է հենց առաջադրված խնդրով»,– նշել է հանձնաժողովի անդամ, ճարտարապետ Անդրեյ Չերնիխովը: Ըստ նրա, բոլոր ցուցադրական տարածքները՝ սկսած ոչ մեծ հուշարձան–բնակարաններից մինչև խոշոր դաստակերտերն արտակարգ տարբեր են՝ գերազանց, յուրահատուկ բնական կյանքի, ներքին հարդարման վերականգնման, հուշարձանային բաղադրիչի պահպանման և լրացման խնդիրներով: Ճարտարապետը ընդգծել է, որ հենց այդ նպատակով էլ ստեղծվել է միասնական հանձնաժողովը, որի խնդիրն է միավորել դասական թանգարանային ցուցադրանքները նորագույն մուլտիմեդիական տեխնալոգիաների հետ:

Նշենք, որ ապագա «Բախրուշինյան» թաղամասը կարող է ծառայել նաև ստեղծագործական բուհերի ուսանողներին, որպեփս բաց հարթակ, որտեղ հնարավոր կլինի զարգացնել սցենոգրաֆիայի, ռեժիսուրայի և դերասանական վարպետության կարողությունները:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 97 անգամ