Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բաց թողնված տողերը կյանքի մնացյալ ընացքն անցնելու ճանապարհին

06.22.2022


Մոսկվայի ԳՈՒԼԱԳ–ի պատմության թանգարանում պատրաստվում են առաջիկայում հանդիսատեսին ներկայացնել «Քո հայրը ողջ է, բայց այդ մասին չի կարելի խոսել» վավերագրական օպերայի բեմադրույունը: Այդ մասին «oteatre.info»–ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»–ը:

Ներկայացման հիմքում ընկած է ստալինյան ռեպրեսիաների զոհը դարձած ֆիզիկոս Գեորգի Դեմիդովի աղջկա՝ Վալենտինայի հիշողությունները;

Այդ հեռավոր տարիներին, լինելով դեռ երեխա, աղջիկը սկսում է փնտրել անհետացած ծնողին՝ մոր պատմածներով ձևավորելով առասպելներ հոր մասին:

Ի՞նչ է «ռեպրեսիան» երեխայի աչքերում: Դա հոր բացակայությունն է: Նրա հսկայական բաղձանքն է ամեն գնով լրացնել այդ բացակայությունը, բովանդակությամբ լցնել բաց թողնված տողերը կյանքի մնացյալ ընացքն անցնելու ճանապարհին:

Օպերայի բեմադրիչ Աննա Կոստրիկովայի կարծիքով հոր բացակայությունն աղջկա մեջ առաջացնում է հուզմունքների հսկայական ալիք, որը վախից ավելի ուժեղ և հակասական է, լքվածություն, հուսահատություն, վերավորվածություն, որը կարող է մոտենալ մինչև քնքշանքի, հույս, ուրախություն, սեր... Եվ այդ ամենը մի փոքրիկ աղջնակի մեջ...

Բեմադրության գործողությունները տեղի են ունենում ԳՈՒԼԱԳ–ի պատմության թանգարանի մոտ գտնվող ծածկի հարթակում:

Ավելացնենք, որ հայտնի է, որ Ռուսաստանում, մի շարք կազմակերպությունների ու հրատարակչությունների ջանքերով, շուտով լույս կտեսնի ֆիզիկոս Գեորգի Դեմիդովի աշխատությունների ամբողջական ժողովածուն:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 40 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337