Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոբելյանական թատերաշրջանը կնշանավորվի դրամատուրգիայի փառատոնով

06.23.2022

Պետերբւրգի Լենսովետի թատրոնը 2023թ․֊ին մեկնարկելիք իր 90֊րդ հոբելյանական թատերաշրջանը կնշի նաև ժամանակակից դրամատուրգիային նվիրված մեծամասշտաբ փառատոնով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Առայժմ այդ միջոցառումը կրում է «Հեռանկարներ» նախնական անվանումը և ենթադրվում է, որ կանցկացվի 2023թ․֊ի գարնան վերջերին, ամռան սկզբներին։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լարիսա Լուպպիանի կարծիքով, ընդհանրապես, այսօրվա թատրոնում շատ է զգացվում ժամանակակից դրամատուրգիայի և ռեժիսուրայի անհրաժեշտություն։ Այս նախագծի շրջանակներում երիտասարդ ռեժիսորները կբեմադրեն ժամանակակից պիեսներ Լենսովետի թատրոնի արտիստների մասնակցությամբ։

«Մենք ցանկանում ենք տեսնել մեր հետագա զարգացման հեռանկարները և ոչ միայն Լենսովետի թատրոնի, այլ Պետերբուրգի թատերական արվեստի։ Մենք հրավիրում ենք Պետերբուրգի համար հայտնագործելու նոր անուններ»,֊հայտարարել են նախաձեռնության հեղինակները։

Ավելացնենք, որ, համաձայն մտաղացման, փառատոնին կմասնակցեն ոչ միայն պետերբուրգցի և Մոսկվացի, այլև Ռուսաստանի այլ տարածաշրջանների դրամատուրգները․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 77 անգամ